Արցախ կարպետի աշխատարան-խանութը

Views 1092
/
Date 2026-05-19 15:07
/
Հետաքրքիր

Ուզում ենք ձեզ մի քիչ պատմել Արցախ կարպետ ընկերության խանութների մասին։

Այս անգամ կոնկրետ՝ Տաշիր առեւտրի կենտրոնում գտնվող խանութ-սրահի մասին։ Այն գտնվում է կենտրոնի 4-րդ հարկում։

Նախ ասենք, որ սա միայն խանութ չէ, այլ նաեւ աշխատարան, որտեղ աշխատում են գորգագործներ, եւ այցելելով խանութ-սրահ,ականատես կլինեք, թե ինչպես են ծնվում ձեռագործ գորգերն ու կարպետները եւ ոչ միայն։

Սա նաեւ մի միջավայր է, որն իր հարկի տակ միավորում է Հայաստանի ձեռագործ արվեստի լավագույն վարպետներին։

Արցախ կարպետ ընկերությունը իրականացնում է «Ձեռագործված է Հայաստանում» անժամկետ նախաձեռնությունը, որի շրջանակներում մեզ միանում են ձեռագործ արվեստների եւ արհեստների վարպետներ, ովքեր իրենց ձեռքի աշխատանքներն են ներկայացնում խանութ-սրահում։

Ձեռագործ հագուստ, պայուսակներ, հուշանվերներ, խաղալիքներ, կերամիկա, այլ եւ այլ իրեր ու պարագաներ ստեղծված հայ վարպետների կողմից կարող եք գնտել մեր գունառատ ու հայաշունչ սրահում։

Խանութ-սրահում, իհարկե, ներկայացված է նաեւ Արցախ կարպետ ընկերության հագուստի արդեն սիրված՝ «Էթնոկոդ» ապրանքնիշը՝ հայկական զարդանախշ շապիկներ, սվիտերներ, հուդիներ, բաճկոներ՝ բոլոր տարիքի մարդկանց համար,
ինչպես նաեւ ձեզ հայտնի շարֆերը, սփռոցները եւ այլ ապրանքներ, որոնք պարբերաբար թարմացվում են նոր տեսականիով։

Մենք ցանկանում ենք որ հայկական նախշերն ու գույները անպակաս լինեն մեր իրականության մեջ։

Նորաձեւության հարափոփոխ այս դարաշրջանում, մեր նպատակը մեկն է՝ միշտ անխախտ պահել հայկականը։ Մենք չենք վազում թրենդի հետեւից, մենք հերթապահում ենք հայկականի, ավանդականի վրա, այն պահում այսօր, վաղը սերունդներին փոխանցելու առաքելությամբ։

Մեկ տասնամյակից ավելի արդեն Արցախ կարպետ ընկերությունն ուսումնասիրում է հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, ծաղկաքաղ անում նրա շտեմարանից եւ փորձում ստեղծել նաեւ նրա ժամանակակից տարբերակը։

Այս բոլոր տարիների ընթացքում մենք գործել եւ ստեղծել ենք այս ամենի տրամաբանությամբ, ոգեւորվել եւ ներշնչվել մեր գնորդների գնահատականներով։

Համեցեք մեզ մոտ, վայելեք հայկականը
Սիրով՝
Արցախ կարպետ՝ քո մշակութային ձեռքբերումը ․․․