Ինչո՞վ են տարբերվում Կարպետները Գորգերից

Views 3417
/
Date 2022-02-23 00:14
/
Հետաքրքիր

Այս անգամ ուզում ենք պատմել ձեզ ձեռագործ կարպետների մասին: Հավանաբար գիտեք, որ ձեռագործ գորգերը տարբերվում են կարպետներից: Գորգերի մասին շատ ենք խոսել, այսօր էլ մի քիչ կարպետների մասին:

Կարպետները, (որոշ երկրներում հայտնի է որպես քիլիմ, կիլիմ) գորգերից տարբերվում են հիմնականում այն գործելու տեխնիկայով: Գորգերը ստեղծվում են հանգույցներով, կարպետը՝ առանց հանգույցների: Կարպետի դեպքում թելը հենքի վրա հանգույց չի կապում. այն առանց կտրվելու, առանց կապելու, հատուկ շարվածքով դասավորվում է հենքի վրա, սահուն անցումներով ստեղծելով պարզ և բարդ նախշեր:

Կարպետը չունի խավ, գորգի համեմատ բարակ է, թեթև և շատ կարևոր է, որ հիմնականում կիրառելի են կարպետի երկու կողմերը:
Մասնագետներն ասում են, որ կարպետը գորգի «նախահայրն» է:

Կարպետը կարելի է օգտագործել և՛ հատակին, և՛ կախել պատից, որոշներն այն օգտագործում են նաև որպես հաստ սփռոց, ծածկոց և այլն:
Հայ ժողովրդի կենցաղում կարպետները և կարպետային գործվածքները մեծ տեղ են գրավել: Դրանք ծառայել են տարբեր նպատակների և ունեցել են տարբեր անուններ:

Գոյություն ունեն տարբեր տեսակի հայկական կարպետներ՝ մեզար, ջեջիմ, մատնաքաշ (երկու երեսանի), շուլալ, ուղիղ օղաճիտ, թեք օղաճիտ, ծոպավոր և այլն:
«Արցախ կարպետ» ընկերությունում գործում են հիմնականում «մատնաքաշ»՝ երկու երեսանի, այսինքն ՝ երկու կողմերն էլ կիրառելի կարպետներ: Այս տեսակի կարպետն ամենապրակտիկն է:

Լուսանկարներում մեր ընկերության գործած կարպետներն են, որոնք շատ գեղեցիկ են նայվում ինտերիերի մեջ: 
Մեզ մնում է միայն հիշեցնել, որ ձեռագործ կարպետների լայն տեսականին ներկայացված է Արցախ կարպետի Երևանյան սրահում՝ Տաշիր առևտրի կենտրոն, 4-րդ հարկ:
Կարող եք ծանոթանալ, ինչպես նաև պատվիրել առցանց: