Այս շարֆերը ստեղծվել են` ոգեշնչվելով հայկական բազմադարյա հարուստ գորգանախշերից և զարդատառերից:
Շարֆերի վրա պատկերված են հայկական գորգի նախշեր կամ զարդատառեր, կամ էլ` երկուսը համատեղ:
Նախշերով կամ զարդատառերով ստեղծված այս շարֆերն առանձնահատկություն և նրբաճաշակություն են հաղորդում յուրաքանչյուր կնոջ:
Հայկական գորգանախշերը ստեղծվել են դարերի ընթացքում, և ամեն մի նախշ որոշակի իմաստ և նշանակություն է պարունակում իր մեջ, երբեմն` գաղտնի հաղորդագրություն: Մինչ օրս որոշ նախշերի նշանակություն մնացել է առեղծվածային և մասնագետների ուսումնասիրությունների առարկա են հանդիսանում:
Անտիկ և միջնադարյան հայ վարպետների, նկարիչների ստեղծագործական վառ երևակայության և տաղանդի շնորհիվ դարերի ընթացքում ստեղծվել է հայկական մշակութային, գեղանկարչական հարուստ ժառանգություն` գրչագիր արձանագությունների, մատյանների և գրքերի զարդատառերը: Զարդատառերը, ձևավորման եղանակներով պայմանավորված, բաժանվում են մի քանի տեսակների:
Առավել պարզ զարդատառերը կազմված են ծաղիկներից և բույսերից:
Շատ ավելի բարդ զարդատառեր են թռնչագրերը, մարդագրերը, վիշապագրերը կամ օձագրերը:
Զարդատառերի և գորգանախշերի այս բոլոր տեսակներով ոգեշնչված ստեղծվել է այս շարֆերի հավաքածուն: