Ընդհանուր Դրույթներ և Պայմաններ
Թարմացվել է: 04-10-2021
Բարի գալուստ www.artsakhcarpet.com առցանց խանութ
www.artsakhcarpet.com-ը առցանց խանութ է, որտեղ վաճառվում են հայկական ձեռագործ աշխատանքներ, հատկապես՝ ձեռագործ գորգեր և կարպետներ:
www.artsakhcarpet.com-ը պատկանում է «ԱՐՑԱԽ ԿԱՐՊԵՏ» ՍՊԸ–ին, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, գրանցման համար՝ 286․110․1167142, ՀՎՀՀ՝ 00495857:
«Մենք», «Մեր» և «Մեզ» տերմինները վերաբերվում են www.artsakhcarpet.com-ին և նշված տերմինները կարող եք ընկալել որպես www.artsakhcarpet.com:
Օգտվելով www.artsakhcarpet.com կայքից՝ գնում կատարելու կամ պատվեր ձևակերպելու նպատակով, մենք ընդունում ենք, որ կայքի այցելուները և հաճախորդները կարդացել, հասկացել և ընդունել են «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում ներկայացված տեղեկատվությունը և դրա բովանդակությունը:
«Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում ներկայացված դրույթները համարվում են պայմանագրի ձև և այն այցելուները, որոնք չեն ընդունում այս բաժնում նշված թեկուզ մեկ դրույթ, չեն կարող օգտվել կամ գնում կատարել www.artsakhcarpet.com կայքից:
Գնորդը կարող է օգտվել www.artsakhcarpet.com կայքից օրվա ցանկացած ժամի, սակայն հարցերի և ծագած խնդիրներին մենք կանդրադառնանք ամեն օր Երևանի ժամանակով՝ 9:00–19:00 ընկած ժամանակահատվածում՝ Armenia Time (AMT), UTC +4:
Կայքն ունի գրանցման հնարավորություն, որտեղ կպահպանվի ձեր գնումների պատմությունը: Կայքից օգտվելու, գնում կատարելու համար ցանկալի, բայց պարտադիր չէ գրանցվելը:
Գնում կամ պատվեր կատարելու համար պարտադիր է տրամադրել իրական տեղեկություններ՝ ըստ պահանջի, գնման կամ պատվերի գրանցումը կատարելու համար: Եթե դուք սխալ եք տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, ապա խնդիրներ կառաջանան ապրանքի առաքման հետ կապված, ինչի համար մենք պատասխանատվություն չենք կրելու:
Եթե սխալմամբ տրամադրել եք մեզ ոչ լրաժեք կամ ոչ ճիշտ տեղեկություններ, ապա կարող եք կայքում նշված էլեկտրոնային հասցեին գրել ճիշտ տեղեկատվությունը՝ պարտադիր նշելով, որ նախկինում տրված տեղեկատվությունը սխալ է: Այդ դեպքում մենք հիմք են ընդունում էլեկտրոնային նամակով ստացած տեղեկատվությունը:
Գնորդը հասկանում և ընդունում է, որ արտադրանքի իրական գույնը, որը ներկայացված է www.artsakhcarpet.com կայքում, կախված է գնորդի կամ պատվիրատուի համակարգչի մոնիտորից: Մենք ամեն ինչ արել ենք, որ www.artsakhcarpet.com կայքում ներկայացված արտադրանքի լուսանկարները առավելագույնս համապատասխանեն արտադրանքի իրական տեսքին, բայց մենք չենք կարող երաշխավորել, որ ձեր համակարգչում կամ սմարթֆոնի էկրանին կարտացոլվի արտադրանքի 100 տոկոս գունային տեսքը:
Արդեն գնված ապրանքները չեն կարող վերադարձվել և (կամ) փոխվել, բացառությամբ որոշակի պատճառների (հստակ թերություններ, վնասվածքներ, որոնք ներկայացված չեն եղել լուսանկարներում):
Գնորդը հասկանում և ընդունում է, որ գնած ապրանքի մատակարարման կամ առաքման ընթացքում առաջացած խնդիրների համար www.artsakhcarpet.com–ը պատասխանատվություն չի կրում: Ցանկանում ենք տեղեկացնել, որ երբեք մեր արտադրանքի առաքման դեպքում որևէ խնդիր մինչ այսօր չի գրանցվել:
www.artsakhcarpet.com կայքից մասնակի կամ ամբողջական տեղեկատվություն (նյութ, նկար, տեսահոլովակ և այլն) առցանց և այլ տիրույթում օգտագործելիս հղումը մեր կայքին պարտադիր է:
Կայքում ներկայացված արտադրանքի ամբողջ տեսականին պատկանում է «ԱՐՑԱԽ ԿԱՐՊԵՏ» ՍՊԸ –ին կամ նրա հետ առնչվող այլ ընկերության կամ անհատներին, որոնց ներկայացնելու և վաճառելու իրավունքը պատկանում է «ԱՐՑԱԽ ԿԱՐՊԵՏ» ՍՊԸ –ին:
www.artsakhcarpet.com կայքում ներկայացված ձեռագործ գորգերի, կարպետների, սեղանի սփռոցների և շարֆերի դիզայնը և գունավորումը, ներկայացված նկարները, ֆայլերը հանդիսանում են «ԱՐՑԱԽ ԿԱՐՊԵՏ» ՍՊԸ մտավոր և արդյունաբերական սեփականությունը և դրանց օգտագործումն առանց «ԱՐՑԱԽ ԿԱՐՊԵՏ» ՍՊԸ թույլտվության համարվում է հեղինակային իրավունքի խախտում՝ իր բոլոր հետևանքներով:
«Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում ներկայացված դրույթները կարող են փոփոխվել www.artsakhcarpet.com կայքի կողմից՝ իր հայեցողությամբ:
Եթե դուք կատարել եք գնում կամ պատվեր, մենք հասկանում ենք, որ դուք ընդունել եք «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնի բոլոր դրույթները:
Մեր արտադրանքի վերաբերյալ ցանկացած հարց կամ բողոք կարող է ուղարկվել artsakhcarpet@gmail.com էլեկտրոնային հասցեին: