Գաղտնիության Քաղաքականություն
Թարմացվել է: 04-10-2021
Գաղտնիության մասին ծանուցում
Գաղտնիության մասին ծանուցումը (այսուհետ նաև՝ Գաղտնիության Ծանուցում) նկարագրում է Ձեր անձնական տվյալների օգտագործման, հավաքագրման, բացահայտման, պահպանման և պաշտպանության կարգը: Այն կիրառվում է www.artsakhcarpet.com կայքի այն հատվածների նկատմամբ որտեղ հայտնվում է Գաղտնիության Ծանուցումը: Ծառայություններից օգտվելով և/կամ օգտատիրոջ հաշիվ բացելով, Դուք ընդունում եք Գաղտնիության Ծանուցման և օգտատիրոջ համաձայնագրի (այսուհետ նաև՝ Օգտատիրոջ Համաձայնագիր) բոլոր դրույթները, և դրանով իսկ տալիս եք Ձեր համաձայնությունը մեր կողմից Ձեր անձնական տվյալների հավաքման, օգտագործման, բացահայտման, պահպանման և պաշտպանության վերաբերյալ, ինչպես նկարագրված է Գաղտնիության Ծանուցմամբ:
Մենք կարող ենք ցանկացած պահի փոփոխություններ կատարել Գաղտնիության Ծանուցման մեջ՝ փոփոխված տարբերակը տեղադրելով կայքում և միաժամանակ նշելով դրա գործողության մեջ մտնելու ժամկետը:
Ի՞նչ է անձնական տվյալը
Անձնական տվյալը ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը՝ նշելով անհատականացնող տվյալներ՝ անունը, ազգանունը, նույնականացման քարտի համարը, հասցեն, առցանց նույնականացումը, կամ անձի ֆիզիկական, հոգեբանական, գենետիկական, մտավոր, տնտեսական, մշակութային կամ սոցիալական ինքնությանը վերաբերող մեկ կամ մի քանի գործոններ:
Մենք հավաքում ենք անձնական տվյալներ բացառապես այն դեպքում, երբ Դուք օգտվում եք մեր կայքի Ծառայություններից:
Ինչպե՞ս ենք օգտագործում Ձեր անձնական տվյալները
Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները օգտատիրոջ հաշվի և մատուցվող ծառայությունների հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կապ հաստատելու համար, իրականացնելու հաճախորդների սպասարկում, ինչպես նաև` խարդախությամբ և անօրինական կատարված գործողությունները հայտնաբերելու, կանխարգելելու, նվազեցնելու և ուսումնասիրելու համար:
Ձեր անձնական տվյալների օգտագործումը էջ մուտք գործելիս
Մենք հաշվի ենք առնում կիրառելի օրենսդրությամբ նախատեսված Ձեր անձնական տվյալների էջին մուտք գործելու, ուղղումներ կատարելու, ջնջելու կամ սահմանափակ եղանակով օգտագործելու դիմում ներկայացնելու Ձեր իրավունքը: Մենք միջոցներ ենք ձեռնարկում Ձեզ հավաստիացնելու, որ մեր կողմից հավաքագրվող տեղեկատվությունը ճշգրիտ է և արդիական:
Դուք իրավունք ունեք՝
- իմանալ, թե ինչ անձնական տվյալներ ենք պահում Ձեր մասին:
- Եթե Ձեր անձնական տվյալները սխալ կամ թերի են, դիմել մեզ դրանք թարմացնելու համար:
- Առարկել մեր կողմից Ձեր անձնական տվյալների մշակմանը, իսկ մինչ այդ առարկության բացակայությունը կդիտարկվի, որպես համաձայնություն:
- Դիմել մեզ ջնջելու կամ սահմանափակելու Ձեր անձնական տվյալների օգտագործումը, բայց դա կարող է սահմանափակել մեր որոշ Ծառայությունների հասանելիությունը:
Ինչպե՞ս կարող ենք տարածել Ձեր անձնական տվյալները
Ձեր անձնական տվյալների բացահայտումը երրորդ անձանց կարող է պայմանավորված լինել Ծառայությունները Ձեզ մատուցելու անհրաժեշտությամբ կամ համապատասխանեցնելու մեր իրավական պարտավորություններին, պարտադիր դարձնելու Օգտատիրոջ Համաձայնագիրը, հեշտացնելու մեր կողմից իրականացվող մարկետինգը և գովազդային գործընթացը կամ հայտնաբերելու, կանխարգելելու, նվազեցնելու և ուսումնասիրելու մեր կայքի Ծառայություններին առնչվող խարդախ և հակաիրավական գործողությունները:
Որքա՞ն ժամանակ ենք պահում Ձեր անձնական տվյալները
Մենք պահպանում ենք Ձեր անձնական տվյալներն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Ձեր կողմից պատվիրված ծառայությունը մատուցելու համար կամ այլ կարևոր նպատակներով, ինչպիսիք են օրինակ՝ իրավական պարտավորությունների կատարումը, վեճերի լուծումը և մեր իրավական փաստաթղթերի պարտադիր կատարման ապահովումը:
Cookie-ներ և համանման այլ տեխնոլոգիաներ
Մեր կայքում որևէ գործողության ժամանակ կարող են օգտագործվել cookie-ներ (սարքի հիշողության վրա տեղադրված փոքր տեքստային ֆայլեր, որոնք կիրառվում են կայք մտնելու կամ հաղորդագրություններ դիտելու ժամանակ) և համանման այլ տեխնոլոգիաներ, որոնք օգնում են Ձեզ ավելի որակյալ, արագ և անվտանգ ծառայություն մատուցելու համար:
Կայքի հնարավոր բոլոր հատվածներում տեղադրված են cookie-ներին և նման տեխնոլոգիաներին չարտոնված մուտքը կանխարգելող անվտանգության միջոցներ: Ցանկացած անձնական տվյալ, որը մենք հավաքում և պահում ենք այս տեխնոլոգիաների միջոցով, ձեռք է բերվում սույն ծանուցման և համաձայնության միջոցով: Մենք ստանում ենք Ձեր համաձայնությունը, երբ Դուք համաձայնում եք Օգտատիրոջ Համաձայնագրին՝ ընդունելով www.artsakhcarpet.com կայքից օգտվելու բոլոր պայմանները, այդ թվում՝ Ձեր անձնական տվյալների՝ տարբեր եղանակներով հավաքման ու օգտագործման պայմանը:
Ինչպե՞ս ենք պաշտպանում Ձեր անձնական տվյալները
Մենք պաշտպանում ենք Ձեր անձնական տվյալները` օգտագործելով տեխնիկական և վարչական անվտանգության տարբեր միջոցներ՝ կորուստների, չարաշահման, չարտոնված մուտքի, բացահայտման և փոփոխման ռիսկերը նվազեցնելու համար: