Վճարում և Առաքում

back to cart pageԹարմացվել է: 04-10-2021

www.artsakhcarpet.com կայքում վճարում կարող եք կատարել Visa, Mastercard և ArCa վճարային համակարգերի միջոցով: 

Կայքում վաճառքը կատարվում է Հայկական դրամի(AMD), ԱՄՆ դոլլարի(USD), եվրոյի(EUR) և ռուսական ռուբլիի (RUB) միջոցով:

Միջազգային առաքումը կատարվում է «ՕՆԵՔՍ» արագ առաքման ծառայության, «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի կամ 
«ԴԻ-ԷՅՉ-ԷԼ ՎՈՐԼԴՎԱՅԴ ԷՔՍՊՐԵՍ» Հայաստանյան ներկայացուցչության միջոցով:

Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ապրանքի մինչև 20 կգ-ի դեպքում առաքումը կատարվում է «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի միջոցով, իսկ 20 կգ-ից ծանր ապրանքի դեպքում կիրառվում է գնորդի հետ նախօրոք համաձայնեցված անհատական մոտեցում:

www.artsakhcarpet.com կայքում ներկայացված է ապրանքի գումարը և առանձին առաքման գումարը: Կայքում նշված գինը կապ չունի գնորդի կամ պատվիրատուի երկրում առկա մաքսազերծման կամ այլ որևէ վճարների հետ:

Եթե գնորդի երկրում առկա է մաքսազերծման վճար, գնորդից գանձվող լրացուցիչ գումարի հետ www.artsakhcarpet.com-ը որևէ առնչություն ունենալ չի կարող:

Կայքում գնումը կամ պատվերը հաճախորդի կողմից հաստատելուց հետո, երբ մենք ստանում ենք ապրանքի դիմաց գումարը, երեք աշխատանքային օրերի ընթացքում ապրանքը հանձնվում է առաքող ընկերության Երևանի գրասենյակ (առաքման կազմակերպության ընտրության և այլ հարցեր նախօրոք կարող են քննարկվել հաճախորդի հետ ինչպես մինչև պատվերը հաստատելը, այնպես էլ պատվերը հաստատելուց հետո, մենք սիրով պատասխանելու ենք հաճախորդների բոլոր հարցերին):

Առաքման կտրոնի պատճեն պարտադիր ուղարկվում է հաճախորդին, ով նաև կարողանում է հետևել ապրանքի առաքման ճանապարհային քարտեզին և ժամանակացույցին:

Գնորդը հասկանում և ընդունում է, որ գնած ապրանքի մատակարարման կամ առաքման ընթացքում առաջացած խնդիրների համար www.artsakhcarpet.com–ը պատասխանատվություն չի կրում: Ցանկանում ենք տեղեկացնել, որ երբեք մեր արտադրանքի առաքման դեպքում որևէ խնդիր մինչ այսօր չի գրանցվել:

Գորգերը, կարպետները հաճախորդին ուղարկվում է ծալած վիճակում, փաթեթավորված՝ ծանրոցի տեսքով: