Ինչու՞ Ընտրել Մեզ

advamtages one

Մեր բոլոր գորգերը ձեռագործ են և պատրաստված են բնական բրդից, որը ներկված է բարձրորակ ներկանյութերով:

advamtages one

Ընկերությունը հանդիսանում է հայկական, մասնավորապես, տիպիկ արցախյան գորգերի խոշոր արտադրողը։

Artsakh Carpet ընկերությունն առաջարկում է կարպետների մեծ տեսականի և կազմակերպում առաքում՝ աշխարհի ցանկացած ուղղությամբ:

advamtages one

Յուրաքանչյուր գորգ իրենից ներկայացնում է եզակի արտադրանք և իր մեջ արտացոլում կարևորագույն արժեքներ։

advamtages one

Մի փոքր մեր մասին

Այս օնլայն հարթակում ներկայացված են հայկական ձեռագործ գորգեր, որոնք ստեղծվում են Արցախի տարբեր բնակավայրերում: Արցախը Հայաստանի գորգագործական կարևորագույն տարածաշրջաններից է, որտեղ դարեր շարունակ զարգացած է եղել ձեռագործ արվեստը և հատկապես՝ գորգագործությունը:

Մեր գորգերը պատրաստված են բնական բրդից, թելերը՝ ներկված բարձրակարգ և որակյալ ներկանյութերից:

Աշխատանքն ամբողջովին ձեռագործ է: Մեր հմուտ վարպետների, նկարիչ-ձևավորողների, տեխնոլոգների ձեռամբ ստեղծված այս գորգերից ամեն մեկն իրենից ներկայացնում է գեղարվեստա – ստեղծագործական յուրատիպ արտադրանք:

Կայքում ներկայացված են նաև հայկական գորգանախշերով և զարդատառերով շարֆեր, սփռոցներ, պայուսակներ և այլն:

Սովորաբար որևէ նախագիծ կամ կազմակերպություն ներկայացնող կայքերի «Մեր մասին» բաժնում նման հակիրճ տեղեկությունը գուցեև բավարար կլիներ, որպեսզի տվյալ կայքի այցելուները պատկերացում կազմեին ներկայացված արտադրանքի կամ այդ նախագծի գործունեության վերաբերյալ: Եթե ցանկանում եք, Դուք նույնպես կարող եք բավարարվել մեր մասին պատկերացում կազմող այս մի քանի տողերով և անցնել կայքի մյուս բաժինները, սկսել ուսումնասիրել մեր արտադրանքը:

Բայց եթե ժամանակ և տրամադրություն ունեք, ապա կարող եք առավել մանրամասն ծանոթանալ մեր պատմությանը:

Հայկական «ապրանքը» կամ բոլոր ժամանակների հայկական բրենդը

5-4-րդ դդ հույն պատմիչ Քսենոփոնն իր «Անաբասիս» աշխատությունում հիշատակում է Հայաստանում գորգագործության զարգացվածության և հայերի թանկարժեք գործվածքների՝ գորգերի պատրաստման մասին՝ «․․․զորավար Տիմասիոն Դարդանացու մոտ Հայաստանից տարված գորգերից մեկը 10 մինա արժողությամբ էր ( մոտ 4,4 կգ ոսկի)»:

Բազմաթիվ հիշատակություններ կան հայկական գորգերի՝ տարբեր երկրներ արտահանելու և միջազգային շուկայում մեծ համբավ ունենալու վերաբերյալ: Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ ձեռագործ գորգերն ամենահայտնին ու ամենապահանջվածն էին, ուստի տարբեր արտասահմանյան աշխատություններում հայկական գորգերը ստացել են «հայկական ապրանք» անվանումը, իսկ արաբ պատմիչներն իրենց աշխատություններում այն անվանել են՝ «ասնաֆ ալ արմանի», այսինքն՝ հայկական արտադրանք:

Հայկական գորգերը մեծ հռչակ են վայելել հատկապես որակի շնորհիվ, որի գլխավոր պայմաններն են եղել նուրբ և ողորկ թելի աղբյուր հանդիսացող բրդատու ոչխարի ցեղերի առկայությունն ու բուծումը Հայկական լեռնաշխարհում:

Հայ կինը իր գործած գորգի հետ, դազգահի մոտ, 1930 թ․, ք․ Գորիս, Սյունիք, Հայաստան

Հայ կինը իր գործած գորգի հետ, դազգահի մոտ, 1930 թ․, ք․ Գորիս, Սյունիք, Հայաստան

«Որդան կարմիր» ներկանյութը, որը ստանում էին Արարատյան դաշտում տարածված միջատից, որի տեխնոլոգիան միշտ գաղտնի է պահվել հայերի կողմից և չի տարածվել կամ օգտագործվել որևէ այլ երկրում: Արարատյան հարթավայրի միջատներից ստացել են տարբեր գույների ներկանյութեր, բայց հանրահռչակվել է հատկապես մուգ կարմիրը, ինչի համար էլ ստացել է իր անունը՝ «Որդան կարմիր»: Հազարամյակներ շարունակ «Որդան կարմիրը» եղել է Հայաստանի բրենդն ամբողջ աշխարհում:

Հայ գորգավաճառներ, 1902-1903 թթ․ Շտուտգարդ, Գերմանիա:

Հայ գորգավաճառներ, 1902-1903 թթ․ Շտուտգարդ, Գերմանիա:

Որդը, որից ստացել են «Որդան կարմիր» ներկանյութը

Որդը, որից ստացել են «Որդան կարմիր» ներկանյութը:

Որդը, որից ստացել են «Որդան կարմիր» ներկանյութը

Հայաստանում կատարված մի շարք հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գորգագործական գործիքների, գորգի կամ կարպետի պատառիկները, ինչպես նաև հայ և օտարազգի բազմաթիվ պատմիչների, ճանապարհորդների վկայություններն ապացուցում են Հայաստանում գորգագործության խոր արմատների և գորգագործական մշակույթի տարածվածության մասին:

Որդը, որից ստացել են «Որդան կարմիր» ներկանյութը

Հայերեն արձանագրությամբ գորգեր, սանդերք , ճախարակ․ ազգագրական համալիր Պտրեցիք գյուղում, այժմ՝ Պատարա, Արցախ, Հայաստան
Լուսնկարը՝ Վ․ Թաթիկյանի

Այսօր աշխարհի բազմաթիվ թանգարաններում պահպանվում են հայկական գորգերի բացառիկ նմուշներ:

Ժամանակագրությունը ցույց է տալիս, որ գորգագործությունը չի դադարել լինել հայ ժողովրդի սիրելի զբաղմունքը, և հազարամյակների խորքից այն հասել է մինչև մեր օրեր:

Որդը, որից ստացել են «Որդան կարմիր» ներկանյութը

Հերիքվերդի Հարությունյան, բազմաթիվ գորգերի ստեղծող և հեղինակ, 1978 թ. Պտրեցիք, այժմ՝ Պատարա, իր տան պատշկամբում, իր գործած գորգի հետ: Լուսանկարը՝ Վ. Թաթիկյանի, Արցախ, Հայաստան

Հայկական գորգերի առեղծվածը կամ՝ Հայաստանում վիշապը բարի է

Հին Հայաստանում գորգը դասվել է սրբազան առարկաների շարքին և պաշտամունքային նշանակություն ունեցել:

Ժողովրդական պատկերացումների համաձայն՝ գորգը մարմնավորել է տիեզերքը:

Տիեզերքը, տվյալ դեպքում՝ գորգը, միշտ ունեցել է կենտրոն՝ մեդալիոն, որը խորհրդանշել է կյանքի, հավերժության, լույսի, սիրո, պայքարի, իմաստության գաղափարը:

Գորգադաշտը մարմնավորել է տիեզերական տարածությունը, որտեղ տեղադրվել են հողի, ջրի, կրակի, արևի, աստղի, բույսերի, կենդանիների, մարդկանց խորհրդանշական պատկերները:

Գորգն ավարտվել է դաշտը եզրափակող շրջագոտիով, ինչը համեմատվել է տիեզերքը պաշտպանող գոտու հետ:

Աշխարհում կան շատ գեղեցիկ և որակյալ գորգեր, սակայն հայկական գորգերը տարբերվել են հիմնականում իրենց «տարօրինակ» հատկանիշով․ նրանք իմաստ, պատմություն կամ տեղեկատվություն են պարունակել իրենց մեջ, շատ հաճախ՝ գաղտնի հաղորդագրություն: Դուք պատկերացնու՞մ եք՝ հայկական գորգերը կարելի է կարդալ․․․

Հայկական գորգերի վրա պատկերվել է կյանքը, սերը, հավերժությունը, բնության տարերքները, տարբեր երևույթներ, օրինակ՝ չար ու բարի ուժերի հարատև պայքարը: Առանձին գորգեր խորհրդանշել և երկրպագել են պտղաբերությունը, ընտանիքի պաշտպանվածությունը չար ուժերից կամ թշնամիներից:

Գրեթե ամեն նախշ իր նշանակությունն ունի: Եվ եթե ծանոթ եք հայկական նախշերի «այբուբենին», ապա կարող եք կարդալ գորգը կամ ըմբռնել նրա հաղորդագրությունը:

Հայկական գորգերի տեսակները շատ են, բայց ամենաառեղծվածայինը և մինչ օրս հետազոտողների գլուխկոտրուկը «Վիշապագորգն» է:

Ինչպես Հայաստանի ժայռափոր պատկերների, ճարտարապետության, մանրանկարչության, այնպես էլ գորգագործության մեջ վիշապների պատկերումը մինչ օրս էլ շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ հետազոտողների հետաքրքրության կիզակետում: Սակայն մի բան կարծես թե պարզ է բոլորի համար՝ Հայաստանում վիշապը բարի է, և նրա առկայությունը պաշտպանվածության, ուժի և բարու խորհրդանիշ է:

Գորգերի վրա պատկերված վիշապը կա՛մ պաշտպանում է կյանքը, նորի ծնունդը, կա՛մ ջուրը, բնությունը, կա՛մ պայքարի մեջ է չար ուժերի հետ՝ հանուն երկրի, հանուն կյանքի, հանուն սիրո:

Հայկական Վիշապագորգ, 17-րդ դար:

Հայկական Վիշապագորգ, 17-րդ դար:

Գորգ ստեղծելու արվեստը

Գորգ ստեղծելու գործընթացը հաճախ համեմատում են մարդու կյանքի հետ: Հանգույց առ հանգույց կապվում են բազմագույն թելերը, շարքերն օրեցօր ավելանում են և աստիճանաբար սկսում են երևալ հանգույցների ստեղծած նախշերը: Եվ, ի վերջո, երբ ավարտվում են հանգույցների կապանքները, ամբողջանում է գորգի պատկերը:

Բայց մինչև հանգույցներին հասնելը, գնանք գորգի ստեղծման սկիզբը:

Հայաստանում գորգերը գործել և գործում են հիմնականում ոչխարի բրդյա թելից: Գորգի թել ստանալու համար Հայաստանում բուծել են որակյալ և երկարամազ բրդատու ոչխարներ, որոնց բուրդը մշակել և ստացել են որակյալ, փափուկ, ողորկ և հատուկ փայլով թել, ինչը հանդիսացել է հայկական գորգի հիմնական առավելություններից մեկը:

Ոչխարաբուծությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի:

Ոչխարաբուծությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի:

Թել ստանալու մշակույթը բավականին հետաքրքիր, բայց դժվար գործընթաց է:

Գարնանը, մինչ ոչխարներին լեռները բարձրացնելը, խուզում են բուրդը:

«Ոչխարների խուզում» , կտավ, Թոմ Ռոբերտս, 1890 թ․

«Ոչխարների խուզում» , կտավ, Թոմ Ռոբերտս, 1890 թ․

Հայաստանում ոչխարների խուզն իրենից արարողակարգ է ներկայացրել: Քանի որ նույն օրը պետք է խուզեն բոլոր ոչխարներին, հավաքվել են գյուղի երիտասարդ տղամարդիկ և սկսել միաժամանակ խուզել ոչխարները: Սովորաբար այն մրցույթի է վերածվել և տեղում որոշվում էր գյուղի ղոչաղը՝ կտրիճը, ով ամենաշատ և ամենաարագ ոչխար խուզողն էր:

Ժողովրդական այս ավանդույթը պատճառ է դարձել, որ Հայաստանում ամեն տարի գարնանը կամ ամռան սկիզբ անց է կացվում ոչխարների խուզման փառատոն, ինչը թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների ամենասիրելի միջոցառումներից է:

Բրդից ընտրվում է երկարամազ և որակյալ մասը թել մանելու համար:

Խուզված բուրդը պետք է լվանալ․ այ սա արդեն կանանց, հիմնականում՝ երիտասարդ կանանց զբաղմունքն էր, որը ոչ պակաս արարողություն էր: Գյուղի աղջիկները բուրդը տանում էին մոտակա գետը, քարերով գետաբերան սարքում, բուրդը լցնում գետը և մի ամբողջ օր ձեռքերով և ոտքերով ճզմում բուրդն այնքան, մինչև այն մաքրվում էր:

Մաքրված և արդեն չորացած բուրդը պետք է ծեծել բարակ ճիպոտով՝ այն ավելի փափուկ դարձնելու համար:

Այնուհետև ծեծված բուրդը գզում են հատուկ գործիքի միջոցով, որը կոչվում է սանդերք:

Սանդերք, բուրդ գզելու, փափկացնելու գործիք

Սանդերք, բուրդ գզելու, փափկացնելու գործիք

Հայ կինը բուրդ է գզում սանդերքով, 1910 թ․, Հայաստան

Հայ կինը բուրդ է գզում սանդերքով, 1910 թ․ , Հայաստան

Երիտասարդ աղջիկը բուրդ է գզում սանդերքով, 2019 թ․, Արցախ, Հայաստան

Երիտասարդ աղջիկը բուրդ է գզում սանդերքով, 2019 թ․, Արցախ, Հայաստան

Հերթը ճախարակինն է․փայտե անիվն անընդհատ պտտվում է՝ բուրդը վերածելով թելի:

Երիտասարդ աղջիկը բուրդ է գզում սանդերքով, 2019 թ․, Արցախ, Հայաստան

Թել մանելու գործիք՝ ճախարակ

Հայ կինը թել է մանում ճախարակով, Արցախ, Հայաստան

Հայ կինը թել է մանում ճախարակով, Արցախ, Հայաստան

Բրդից թելը հիմնականում ստանում են ճախարակով: Սակայն տատիկները սիրում են նաև մեկ այլ՝ ավելի թեթև գործիք, որը կոչվում է իլիկ:

Հայ կինը իլիկ է մանում, Հայաստան

Հայ կինը իլիկ է մանում, Հայաստան

Արդեն պատրաստի թելը պետք է ներկել: Գորգը գործելու համար անհրաժեշտ են տարբեր գույնի թելեր: Հայկական գորգերի մեջ շատ տարածված են կարմիրը՝ իր տարբեր երանգներով, կապույտը, դեղինը, շագանակագույնը, սևը, նարնջագույնը և այլն: Թելը ներկելու համար Հայաստանում շատ է օգտագործվել «Որդան կարմիրը», ինչի մասին արդեն նշել ենք: Ներկանյութ ստանալու համար օգտագործվում են տարբեր ծաղիկներ, բույսեր, արմատներ:

Հայ կինը իլիկ է մանում, Հայաստան

Թելը ներկում են հատուկ կաթսաների մեջ՝ կրակի վրա՝ եռացող ջրի մեջ:

Հայ կինը իլիկ է մանում, Հայաստան

Եվ ահա գրեթե ամեն ինչ պատրաստ է: Նկարիչը պատրաստում է գորգի էսքիզը, որը գորգի ստեղծման գործընթացի մեջ մտել է ավելի ուշ, քանի որ նախկինում գորգագործը պարզապես ստեղծագործել է գորգը՝ գործելուն զուգահեռ:

Գորգի տեխնիկական նկար, էսքիզ, որի հիման վրա գորգագործը հյուսում է գորգը

Գորգի տեխնիկական նկար, էսքիզ, որի հիման վրա գորգագործը հյուսում է գորգը

Գորգը գործում է գորգագործական հատուկ հաստոցի վրա, որը կոչվում է «դազգահ» կամ «տորք»:

Գորգ գործելու հաստոցը՝ դազգահ կամ տորք

Գորգ գործելու հաստոցը՝ դազգահ կամ տորք

Երբ որ դազգահի վրա կատարվում են նախապատրաստական աշխատանքները, սկսվում է գորգը գործելու բուն գործընթացը՝ թելը կապելով հանգույց առ հանգույց ստեղծվում է գորգը:

Գորգ հյուսող կանայք. Փանոս Թերլեմեզեան: 1913 թ. Յուղ, կտավ: «Musee Armenien» թանգարան, Փարիզ:

Գորգ հյուսող կանայք. Փանոս Թերլեմեզեան: 1913 թ. Յուղ, կտավ: «Musee Armenien» թանգարան, Փարիզ:

Գորգագործ աղջիկը գորգ է հյուսում, Ստեփանակերտ, Արցախ, Հայաստան, 2018թ․

Գորգագործ աղջիկը գորգ է հյուսում, Ստեփանակերտ, Արցախ, Հայաստան, 2018թ․

Կա հետաքրքիր մի ավանդույթ․ գորգ գործելու ընթացքում գորգագործները սովորաբար երգում են, չէ՞ որ այն շատ երկար է տևում՝ ամիսներ, հաճախ նաև տարիներ: Եվ չպետք է ձանձրանալ, պետք է երգել, խոսել գորգի հետ, օրհնանքներ ասել:

Իսկ երբ ավարտվում է գորգը, այն դազգահից կտրելը տոնակատարություն է: Ամիսների աշխատանքն ամբողջանում է: Կտրվում է գորգը, փռվում գետնին: Կանայք կոնֆետներ և այլ քաղցրավենիք են նետում գորգի վրա և շնորհակալական խոսքեր շռայլում այն ստեղծողին:

Գորգը կտրելու մի հետաքրքիր և շատ կարևոր ավանդույթ ևս կա:

Ասում են՝ Հին Հայաստանում, երբ կինը երեխա չէր ծնում, նրա համար հատուկ գորգ էին հյուսում: Այդ գորգի վրա պատկերում էին պտղաբերություն խորհրդանշող նախշեր / սովորաբար գորգի վրա պատկերում էին նուշ և փոքրիկ մարդուկներ/: Այդ գորգերը կոչվել են «Նշագորգեր», որոնք մինչև այժմ շատ հայտնի և տարածված են Հայաստանում:

Գորգը պետք է գործեր պտուղ չտվող կնոջը շատ հարազատ մեկը, ով գորգը գործելու ամբողջ ընթացքում օրհնանքներ պետք է ասեր, երգեր և փառաբաներ Աստծուն՝ խնդրելով երեխա պարգևել իր բարեկամին:

Երբ գորգն արդեն պատրաստ է լինում, կինը, ով ցանկանում էր պտուղ ունենալ, պառկում էր դազգահի տակ և կանայք կտրում են գորգը՝ գցելով այն կնոջ վրա: Այդ պահին էլ ամիսներով կուտակված օրհնանքներն ու բարի մաղթանքները, դրական էներգիան, որը փոխանցվել էր գորգին, անցնում է կնոջը և նա պատրաստ է լինում հղիանալու ու պտուղ տալու:

Այսպիսի ավանդույթներն ու ժողովրդական բանահյուսությունները նվիրված գորգագործությանը, բազմաթիվ են Հայաստանում և հայկական գրականության մեջ:

Նշագորգ, գործվել է Արցախում 2020 թ․

Նշագորգ, գործվել է Արցախում 2020 թ․

Գորգագործությունը հիմա

Գորգագործությունը Հայաստանում հազարամյակներով չի ընդհատվել: Այն սերնդեսերունդ փոխանցվել և հասել է մեր օրեր՝ պահպանելով իր ավանդույթներն ու գործելու տեխնոլոգիան:

Այսօր Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում գործում են գորգագործական արտադրամասեր, որտեղ ստեղծում են ձեռագործ գորգեր և կարպետներ:

Ծաղկագորգ, գորգ հյուսելու ընթացք, առաջին պլանում՝ գորգագործական գործիքներ՝ կտուտ, դանակ, մկրատ: Ստեփանակերտ, Արցախ, Հայաստան 2020թ

Ծաղկագորգ, գորգ հյուսելու ընթացք, առաջին պլանում՝ գորգագործական գործիքներ՝ կտուտ, դանակ, մկրատ: Ստեփանակերտ, Արցախ, Հայաստան 2020թ

Մեր ընկերության և թիմի մասին

Մեր ընկերությունը կոչվում է «Artsakh Carpet», ստեղծվել է 2013 թվականին Արցախում: Այժմ մենք գործունեություն ենք ծավալում Արցախի Ստեփանակերտ և Ճարտար քաղաքներում և Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում:

Մեր ընկերությունում աշխատում են շուրջ 100 հոգի, ովքեր ամեն օր, փոխլրացնելով միմյանց, ստեղծում են ձեռագործ գորգեր և կարպետներ:

Մենեջերը՝ կազմակերպում, դիզայները՝ ստեղծագործում, նկարիչը՝ նկարում, ներկարարը՝ ներկում, տեխնոլոգը՝ հսկում, գորգագործն էլ հյուսում և ինչ-որ մեկը, ում հիմա մարքեթոլոգ են ասում, խոսում է մեր մասին: Եվ այսպես, տարիներ շարունակ մենք ստեղծում ենք ձեռագործ գորգեր և կարպետներ, որոնք ներկայացված են ինչպես այս կայքում, այնպես էլ Երևան քաղաքի մեր խանութ սրահում /հասցեն՝ կոնտակներ բաժնում/:

Artsakh Carpet ընկերության Ստեփանակերտի գորգագործական արտադրամասը:

Artsakh Carpet ընկերության Ստեփանակերտի գորգագործական արտադրամասը:

Մենք ստեղծում ենք նաև․․․

Մեր հիմնական աշխատանքը ձեռագործ գորգ և կարպետ ստեղծելն է, բայց մենք, ոգեշնչվելով հայկական հարուստ գորգանախշերից, ստեղծում ենք նաև սեղանի սփռոցներ, շարֆեր, պայուսակներ, այլ զարդեր, որոնց վրա պատկերված են գորգանախշեր: Եթե մեր արտադրանքի տեսականին մի օր ավելանա, ուրեմն այն նույնպես կապ կունենա գորգի նախշերի հետ:

Շնորհակալություն, որ ծանոթացաք մեզ հետ, կայքի մյուս բաժիններն ավելի հետաքրքիր են:

Ծանոթացեք Մեզ Հետ

Հետևեք Մեր Աշխատանքի Ընթացքին

Բոլոր ժամանակներում հայկական գորգը համարվել է լավագույն և թանկարժեք նվեր բարեկամների, հարազատ մարդկանց և հյուրերին նվիրելու համար:
Հայ վարպետների ստեղծագործ մտքի և ճաշակի արդյունքում ստեղծվել և սերնդեսերունդ փոխանցվել են բացառիկ գորգի նմուշներ:
Այսօր մեր գորգագործները ևս չափազանց մեծ պատասխանատվությամբ են գործում գորգեր, ինչը ապահովում է գործվածքի որակը, զարդանախշերի համաչափությունը, պատկերների գեղեցիկ և ճիշտ արտացոլումը գորգերի վրա:
Հայ ժողովրդի՝ բոլոր ժամանակներում կիրառական արվեստի և հատկապես գորգագործության նկատմամբ ունեցած անսահման սիրո և մեծարանքի շնորհիվ ստեղծվել են ինքնատիպ և հետաքրքիր գորգեր, որոնք այսօր ներկայացված են աշխարհի տարբեր թանգարաններում:

Պատմական ակնարկ

Ֆոլքմար Գանցհորն

Ֆոլքմար Գանցհորն
Արվեստաբան, Գերմանիա

Ալ Իսթախրի

Ալ Իսթախրի, մոտ 850-934 թթ․, արաբ ճանապարհորդ և պատմիչ
«Գիրք երկրների ու ճանապարհների մասին»

Մարկո Պոլո

Մարկո Պոլո, իտալացի ճանապարհորդ, 13–րդ դար

Բլոգ

Պտղաբերություն պարգևող գորգերը

Հայկական գորգերից շատերն ունեն հետաքրքիր պատմություններ, շատ գորգեր ունեն խորհրդանշական իմաստ, որոշները հաղորդագրություններ են պարունակում:

Հետաքրքիր
Պտղաբերություն պարգևող գորգերը 2022-02-23
Պտղաբերություն պարգևող գորգերը 19019
Ինչո՞վ են տարբերվում Կարպետները Գորգերից

Կարպետները, գորգերից տարբերվում են հիմնականում այն գործելու տեխնիկայով: Գորգերը ստեղծվում են հանգույցներով, կարպետը՝ առանց հանգույցների: Կարպետի դեպքում թելը հենքի վրա հանգույց չի կապում. այն…

Հետաքրքիր
Ինչո՞վ են տարբերվում Կարպետները Գորգերից 2022-02-23
Ինչո՞վ են տարբերվում Կարպետները Գորգերից 3565